Տուրիզմ
tour_9172558255__.jpg

Օշական

Գտնվում է Արագածոտնի մարզում Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա

 Կարմրավոր եկեղեցի

 Գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում

 Կառուցվել է VIIդ

Հովհաննավանք

 Գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում

     Օշական

     Օշականը գյուղ է Արագածոտնի մարզում։ Գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից: Վաղ միջնադարում Օշականը մտնում էր Ամատունիների կալվածքների մեջ։ Գյուղը ստրատեգիական նշանակություն է ունեցել մի կողմից այնտեղով հոսող Քասաղ գետի, մյուս կողմից բնակավայրում գտնվող բլրի («դիդի կոնդ») շնորհիվ։ Մի քանի 100 մետր բարձրությունից տեսանելի է գրեթե ողջ Արարատյան դաշտավայրը, Արագած և Արարատ լեռները։

     Օշականի կենտրոնում է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). նրա դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։

     Օշականից հարավ, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողիկոսի՝ 1706թ-ին կառուցած սրբատաշ կարմիր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։

    Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։

      Օշականը  Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում «Թարգմանչաց տոն» միջոցառումը։ Ամեն տարի սեպտեմբերին շատ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո:

 

   Կարմրավոր եկեղեցի

  Մարզը - Արագածոտն

     Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում: Այն կառուցվել է VIIդ.։ Եկեղեցին պահպանել է իր սկզբնական տեսքը, կառուցման պահից ի վեր։ Հայկական փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցու ներսում պահպանվել են Քրիստոնեական արվեստին բնորոշ 7-րդ դարի որմնանկարների մնացորդներ: Գմբեթարդին “Քրիստոսը փառքի մեջ” պատկերն է, իսկ արլևելյան մասում խաչաթեւիկ Սբ. հեծյալներ` համապատասխան մակագրություններով:

   Հարավ-արևելյան և հյուսիսային պատերը դրսից երիզող մեկտողանի արձանագրությունները փաստում են, որ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել են Դավիթն ու իր որդիները: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):

    18-րդ դարից ինչեւ 1813թ  Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:

    Այստեղ է գտնվում է նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:

      Հովհաննավանք

     Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Հովհաննավանքը։ Հովհաննավանքի տեղում գտնվում էր հին եկեղեցի (IVդ.), որի ավերակները մինչ օրս պահպանվել են վանքի տարածքում:

     XIIIդ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով եկեղեցուն կից, հարավային կողմից կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին (1216-21թթ.), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը, երկու եկեղեցիներին կից, արևմտյան կողմից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250թ-ին)։ Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արևմտյան ճակատը։ Ուշագրավ է նաև եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, այն երիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը։

     Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջնում Քասաղ գետի ձորը: Երբ թշնամին շրջապատում է գյուղը, բնակչությունը հավաքվում է վանքի բակում և խնդրում, որ նրանց թույլ տան աղոթել մահից առաջ: Բռնակալը համաձայնվում է: Մարդիկ հերթով մտնում են եկեղեցի և գաղտնուղով դուրս գալիս ձորը, փրկվելով անխուսափելի մահից:

 

 

 

զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ