Տուրիզմ
tour_9172585459_sagmosavank.jpg

Գտնվում է Արագածոտնի մարզում

Կառուցվել է  4-րդ դարում

    Սաղմոսավանք

     Վանքը գտնվում  է Մուղնիից հյուսիս, Աշտարակի տարածաշրջանում, Քասաղ գետի աջափնյա գեդատեսիլ բարձունքի վրա։ Սիմեոն Երևանցու (18-րդ դ) հաղորդած ավանդությամբ՝ Սաղմոսավանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, 4-րդ դ առաջին տասնամյակներում։ Համալիրը բաղկացած է սբ. Սիոն եկեղեցուց, գավթից, գրատնից և ս Աստվածածին փոքրածավալ եկեղեցուց։ Ունեցել է օժանդակ շինություններ և զերեզմանոց։ Կառույցի պատերի վրա՝ ներսից ու դրսից կան վիմագիր արձանագրություններ։ Ս-ի համլիրի գլխավոր շինությունը սբ. Սիոն եկեղեցին է, որը կառուցել է տվել Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե իշխանաց-իշխանը 1215թ։ Համալիրը ավարտուն և ամբողջական տեսք է ընդունել 1250-ական թթ։

13-րդ և հետագա դդ այստեղ գործել է միջնադարյան բարձրագույն դպրոց։ Ս-ում գոյություն են ունեցել նաև արխիվային վավերագրեր։

զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ