Տուրիզմ
tour_9172552681__.jpg

 Գառնի

Գտնվում է  Կոտայքի մարզում
Կառուցվել է  76 թ.,  Տրդատ I-ի նախաձեռնությամբ

Գեղարդ

Գտնվում է  Կոտայքի մարզ

Կառուցվել է  4-րդ դար

      Գառնի

      Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

      Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին տաճարի շուրջը։ 1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերակազմությունը:

      Այդ հոյակապ հուշարձանը այսօր էլ շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի հոյակապ կոթողներից մեկը։

      Գեղարդ

      Գեղարդի վանքը կառուցվել է 301թ.  Մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր ու եղբայր որոշեցին թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Աստվախահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերյ հավատով ապրում և ծառայում են տաճարին:

       Հնում  կոչվել է Այրիվանք, իսկ հետագայում ստացել է Գեղարդ անվանումը` ի հիշատակ այնտեղ պահվող գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որն էլ հետագայում դառձել է քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։ Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով, 14-րդ դարում,  որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը, որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով:

զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ