Տուրիզմ
Իբրև դարերից եկած և դարեր վերապրած ստեղծագործություններ, ավանդությունները հաճախ ավելի տոկուն են, քան նույնիսկ գրավոր աղբյուրները: Շատ բան, որ չի մնացել անգամ որձաքարերին դրոշմված արձանագրությունների մեջ, կուլ գնալով տարերքին կամ մարդու ավերիչ ձեռքին, պահպանել է ժողովրդի դիմակայուն հիշողության մեջ և հասել մինչև մեր օրերը: 
Նրանց մեծ մասի էությունը կազմում է ժողովրդի ստեղծարար ոգու և հավերժության փիլիսոփայությունը, որ դարից-դար հաղորդվել է ավանդախոսների սերունդների կողմից:
 Յուրաքանչյուր ավանդություն իրենից ներկայացնում է մարդկային կյանքի մի դրվագ, որտեղ ժողովրդի երևակայության ուժով բացահայտվում և գեղարվեստական հետաքրքիր իմաստավորում են ստանում այդ կյանքի բազմապիսի գաղտնիքներ, դառնալով յուրահատուկ հավերժացած պատմություն:
Կազմակերպում ենք էքսկուրսիաներ  ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար, հարմարավետ  ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ ավտոմեքենաներով: Տրամադրում ենք նաև տարբեր օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարներ: Էքսկուրսիաների ընթացքում կհյուրասիրենք քաղցրավենիք և զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամյա տևողությամբ էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշելու  ճանապարհին գտնվող ռեստորաններում:
 Մեկնումը ժ.-ը 10:00–ին` քաղաքի կենտրոնական հյուրանոցների մոտից:
 



զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ