Մեր մասին

Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2005թ-ին,  Երևանում: "Քրոնոգարանտ" ՍՊԸ-ն իր մեջ ներառում է "Գարանտտուր" ապրանքային նշանի տակ գործող տուրիստական գործակալությունը, որը զբաղվում է ավիատոմսերի ձևակերպումներով և վաճառքով, ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով: Աշխատում ենք բոլոր խոշոր ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են "Արմավիան", "Սիբիրավիան", "Ավստրիական ավիաուղիները", "Լյուվթանզան", "Աէրոֆլոտը", "Բրիտանական ավիաուղիները", "Էյր Ֆրանսը" և այլն: Կազմակերպում ենք էքսկուրսիաներ` խմբակային և անհատական, կատարում ենք նաև հյուրանոցների ամրագրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս` աշխարհի ցանկացած վայրում:


"Քրոնոգարանտ" ՍՊԸ-ն իր մեջ ներառում է նաև "Գարանտփոստ" ապրանքային նշանի տակ գործող, արագընթաց փոստային ծառայություն իրականացնող գործակալությունը, որը հանդիսանում է ռուսաստանյան "Գարանտփոստ" ընկերության, օրենքով համապատասխան գրանցում ստացած, բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Իրականացնում ենք փաստաթղթերի և ծանրոցների դռնից - դուռ արագընթաց առաքում ցանկացած երկիր:

 

Կազմակերպությունում աշխատում են բազմամյա փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներ ոչ միայն ավիատոմսերի ձևակերպման ու տուրիզմի կազմակերպման ոլորտում, այլ նաև փոստային-սուրհանդակային, մաքսային ծառայությունների մատուցման ոլորտում, որոնք մեծ ավանդ ունեն նույն ծառայությունների կայացմանը հենց Հայաստանի Հանրապետությունում:

զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ