Հայաստանի մասին

Ընդհանուր

Հայաստանը գտնվում է մշակութային, պատմական և կրոնական խաչմերուկում` Եվրոպայի և Ասիայի միջև, հարավային Անդրկովկասում: Երկրի տարածքը կազմում է 29.743 քառակուսի կիլոմետր (11,490 քառակուսի մղոն), լեռնային տեղանքով կենտրոնացած Արարատյան դաշտավայրի շուրջ, որը հայ ազգի սիրտն է` սկսած աստվածաշնչյան ժամանակներից: Հնագույն աշխարհագրագետներն անվանել են Հայաստանը «սարերի կղզի» կամ «Փոքր Ասիայի տանիք»: Փաստորեն, երկրի միջին բարձրությունը ավելի քան մեկ մղոն բարձր է, մոտ 1800 մ ծովի մակարդակից: Ներկայումս, երկիրը չունի ելք դեպի ծով և նավարկելի ճանապարհներ, ի տարբերություն «պատմական Հայաստանի, որը Տիգրան Մեծ արքայի ժամանակերում ձգվել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, և ավելի քան տասն անգամ ավելի մեծ է եղել ներկայիս հանրապետության տարածքից:

        

Հայաստանի լանդշաֆտն անսահման գեղեցիկ է: Յոթ հիմնական լանդշաֆտային տեսակները ներկայացված են Հայաստանի տարբեր գոտիներում: Անապատ, կիսաանապատ, չոր տափաստան, տափաստան, անտառաշատ վայրեր, ալպյան և ալպիական գոտիներ, բերրի հովիտներո, գեղատեսիլ հողի կազմավորումներ, բազալտե սյուներ ու ջրվեժներ. Հայաստանի աշխարհագրությունը բազմազան է, ինչպես լեռների գագաթները,: Ավելի քան երկու հարյուր գետեր են հոսում Հայաստանի տարածքով: Հայաստանն ունի հինգ գեղատեսիլ կիրճեր: Բացի այդ, ունի ավելի քան երկու հարյուր բուժական հանքային աղբյուրներ` տարբեր բաղադրության և ջերմաստիճանի:

Շրջակա միջավայր

ՀՀ - ում ստեղծվել է բնապահպանության նախարարություն, և քաղաքացիները պարտադրվել են հարկեր վճարել օդն ու ջուրն աղտոտելու համար, ինչից ստացված գումարները օգտագործվում են շրջակա միջավայրի պահպանման համար:

Սփյուռք
Հայաստանն ունի շատ մեծ սփյուռք (8 միլիոն որոշ գնահատումներով, որն էապես գերազանցում է 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի)` ամբողջ աշխարհով սփռված համայնքներով: Ամենամեծ հայկական համայնքները կարելի է գտնել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Միացյալ Նահանգներում, Վրաստանում, Սիրիայում, Լիբանանում, Արգենտինայում, Ավստրալիայում, Կանադայում, Հունաստանում, Կիպրոսում, Իսրայելում, Լեհաստանում և Ուկրաինայում: 40. 000 -  70. 000 հայեր դեռ ապրում են Թուրքիայի տարածքում:

      

Մշակույթ

Մշակույթը Հայաստանում ընդգրկում է բազմաթիվ տարրեր, որոնք հիմնված են աշխարհագրության, գրականության, ճարտարապետության, պարի, երգի և ժողովրդական  երաժշտության վրա: Մշակույթն ինչպես նման է, այնպես էլ շատ է տարբեր սահմանակից երկրների մշակույթներից, ինչպիսիք են` Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը ինչպես նաև Միջերկրական ծովի շրջակա ժողովուրդների մշակույթներից`Հունաստան ու Կիպրոս: Հայկական մշակույթն կրել է ինչպես իր արևելյան հարևանների, այնպես էլ Արևմտյան Եվրոպայի խորքային ազդեցությունը:

Հայկական երաժշտությունը իրենից ներկայացնում է բնիկների ազգային երաժշտության (թերևս լավագույնս ներկայացված Ջիվան Գասպարյանի հայտնի դուդուկի կողմից) և թեթև փոփի, ինչպես նաև լայնածավալ քրիստոնեական երաժշտություն խառնուրդ: Հայկական երաժշտությունը հիմնականում ստեղծվել է այնպիսի գործիքների վրա, ինչպիսիք են դուդուկը, դհոլը, զուռնան ու քանոնը:  Մեծ ազդեցություն է ունեցել հայկական երաժշտության վրա մեծ երգահան Սայաթ – Նովան:

զանգահարեք մեզ
Հայաստան, ք.Երեւան, փ. Կիեվյան 5
Հեռ.` +37410 51 91 01
Ֆաքս` +37410 221-223
online խորհրդատու
ICQ 646-919-433 Արեւիկ